Բաքուն և Թեհրանը միասին կշահագործեն «Շահ Դենիզ» գազի հանքավայրը

Իրանի նավթի նախարարն Ադրբեջանին էներգետիկ համագործակցության ոլորտում կարևոր գործընկեր է անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Իրանն ու Ադրբեջանը համատեղ կշահագործեն «Շահ-Դենիզ» գազային հանքավայրը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Գազային այս հանքավայրը գտնվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։
Օուջին «Շահ Դենիզ» նախագծում իրանա-ադրբեջանական գործընկերությունն անվանել է լավ փորձ՝ կասպյան նավթագազային հանքավայրերում համատեղ աշխատանքների համար։
Նա նշել է, որ բոլոր երկրների, հատկապես՝ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական, սկզբունքային ուղղությունն է: