ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա կնոջը տարհանել են օդային սպառնալիքի պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը USS Delaware արագընթաց սուզանավի շահագործման արարողության ժամանակ (2 ապրիլի, 2022թ)․ Ուիլմինգթոն. Արխիվային լուսանկար
Անվտանգության ծառայությունից հայտնել են, որ թեթև շարժիչով ինքնաթիռը սխալմամբ անցել է նախագահի տան վերևով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա տիկնոջը՝ Ջիլ Բայդենին, արտակարգ կարգով տարհանել են Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչ քաղաքում գտնվող իրենց առանձնատնից՝ օդային սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Պարզվել է, որ օդային սպառնալիքի աղբյուրը թեթև շարժիչով մասնավոր ինքնաթիռն էր, որը թռչում էր Բայդենի տան մոտով։

ԱՄՆ-ի նախագահի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլեմիի խոսքով՝ օդանավը սխալմամբ է հայտնվել նախագահի նստավայրի կողքին, նրան անմիջապես դուրս են ուղեկցել: Այնուամենայնիվ, օդաչուին մտադիր են հարցաքննել։

Պարբերականը նշում է, որ այդ օրը քաղաքում ռեակտիվ շարժիչների աղմուկ է լսվել, քաղաքի մի մասը փակվել է, իսկ նախագահ Բայդենին նկատել են դեպի հրշեջ մաս ուղևորվելիս։
Բայդենի և նրա ընտանիքի անդամների՝ տանը գտնվելու ժամանակ Ռեհոբոթ Բիչի այդ տան շրջակայքում 48 կիլոմետր տրամագծով ոչ թռիչքային գոտի է հաստատվում: