Վահան Քերոբյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին. ի՞նչ են քննարկել

Հանդիպման ընթացքում արդրադարձ է կատարվել մի շարք ոլորտների, այդ թվում` Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ արդյունավետ համագործակցության հնարավորությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ոլորտում։
Շիքսին Չեն
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: