ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի լրագրողների թիմը հանրապետության շախմատի թիմային առաջնության երկրորդ մրցաշարում զբաղեցրել է իններորդ տեղը։
Լրագրողների թիմում խաղացել է նաև Sputnik Արմենիա լրատվական գործակալության խմբագիր Արա Նալբանդյանը, որը թիմային պայքարում երեք հաղթանակ է տարել, երեք պարտություն կրել։
Արարատ Պետրոսյանն առաջին պարտիայում 6 հնարավորից վաստակել է 4,5, Նորայր Շողիկյանը` 4, Ռուբեն Մարգարյանը՝ 2 և Sputnik Արմենիայի խմբագիր Արա Նալբանդյանը՝ 3 միավոր։
Լրագրողների թիմը հնարավոր 12 միավորից վաստակել է 7 միավոր՝ բաժանելով 8-9-րդ տեղերը։
Առաջին տեղը զբաղեցրել է Լոռու «Դբա լավա» թիմը, երկրորդը՝ «Դասա2»-ը, երրորդը՝ «ՄԵՆՔ»-ը։
Մրցաշարը կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան, գլխավոր հովանավորը «Ալֆա Ֆարմ» ընկերությունն է։
Բացի հիմնական մրցանակներից, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ իրենց խաղատախտակների վրա լավագույն արդյունք ցույց տված շախմատիստների, մրցաշարի ավագ մասնակցի, ինչպես նաև լավագույն կին շախմատիստի համար։
Սիրողական թիմերի միջև Հայաստանի թիմային առաջնության երրորդ մրցաշարն ամենային հավանականությամբ կկայանա այս տարվա հոկտեմբերին։