Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա 5 տուժած

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել չորս մեքենաներ, որի հետևանքով կա 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին
Ավտովթարի մասին երեկ` ժամը 23:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, նշվել է, որ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
«Պարզվել է, որ բախվել են «Toyota Prado» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1955 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Ե․ Բ․), «Nissan» (վարորդ՝ Ա․ Մ․) և «Range Rover» (վարորդ՝ Վ․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Հ․ Ա․-ն (ծնված 1997 թ․), Դ․ Ն․-ն (ծնված 2016 թ․), Վ․ Ն․-ն (ծնված 2012 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1983 թ․) և Մ․ Մ․-Ն (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին (հունիսի 3, 2022). Կոտայք
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին