Վերջին զանգը ՀՀ-ում. ոստիկաններն արդեն 20 մեքենա են տեղափոխել հատուկ տարածք

Ոստիկանական ավտոմեքենա
Հատուկ տարածք տեղափոխված ավտոմեքենաներից 17-ի ղեկերին եղել են անչափահասներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Վերջին զանգի միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները։

«Ժամը 11։00-ի դրությամբ` ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ, երկու անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ ոչ սթափ վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։
Նշենք, որ այսօր Վերջին զանգի միջոցառումներով հանրապետության դպրոցներում ավարտվում է ուսումնական տարին։
Այս տարի 12-րդ դասարանն ավարտում են շուրջ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը` ավելի քան 34 հազար 500 շրջանավարտներ:
Շրջանավարտներին մեքենա տրամադրողների համար իրավական հետևանքներ են նախատեսված. ՃՈ