ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Թուրքիան և ԵՄ-ն քննարկել են Հարավային գազային միջանցքով Ադրբեջանից և Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարման հարցը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Milliyet թուրքական պարբերականին։
Նշվում է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև քաղաքական երկխոսությանն առնչվող հանդիպումը կայացել է երեք տարի անց Անկարայում` մայիսի 31-ին։
«Հանդիպմանը, երբ Եվրոպան քննարկում էր Ադրբեջանից և Թուրքմենստանից սեփական կարիքները բավարարելու համար գազի մատակարարման հարցը, թուրքական պատվիրակությունը հիշեցրել է Հարավային գազային միջանցքով գազի անցման անհրաժեշտության մասին»,- գրում է թերթը։
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել, որ Ռուսաստանից ներմուծվող գազի նկատմամբ Եվրոպան կարող է հետագայում արգելք սահմանել, նշելով, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակն Ուկրաինայում։