Նախորդ տարի Սյունիքին ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել պետբյուջեից. Սանոսյան

Գնել Սանոսյան
Գնել Սանոսյանը հայտնեց՝ 2021-ին 542 միլիոն դրամ է հատկացվել փախստականներին աջակցելու ծրագրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Նախորդ տարի Սյունիքին 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացվել պետբյուջեից։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով` գումարը ծախսվել է հրատապ կարիքների համար։
«Բացի այդ, «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրով 1 միլիարդ 23 միլիոն դրամ է նախատեսված եղել, սակայն ծախսվել է 927 միլիոնը։ Այս ծրագրի շրջանակում գույքահարկի և կոմունալ վճարումների հետ կապված է աջակցում պետությունը, և ոչ թե ծրագիրը թերի է կատարվել, այլ այդքան գումարի են կոմունալ ծախսեր առաջացել»,- ասաց Սանոսյանը։
Գյուղացիներին միլիոնների պարտքեր են վերագրվել. Սանոսյանը` ջրային ոլորտի մեծ փողերի մասին
Նրա խոսքով` 2021-ին 542 միլիոն դրամ է հատկացվել փախստականներին աջակցելու ծրագրով. 116 ընտանիք բնակարան է գնել։ Այս ծրագրով, ըստ նախարարի, Երևանում հաստատվածների համար բնակարաններ գնելու գործընթացն ավարտվել է, հերթը մարզերում բնակություն հաստատած փախստականներինն է։
Հայաստանում ժամանակավոր բնակվում է 20 000 արցախցի