ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Marriott International-ը (աշխատում է նաև Sheraton, Ritz-Carlton, Renaissance ու մի շարք այլ ապրանքանիշերի ներքո) հայտարարել է Ռուսաստանի տարածքում ամբողջ գործառնական գործունեության դադարեցման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հանգել ենք այն կարծիքին, որ վերջերս հայտարարված՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի սահմանափակումներն անհնար են դարձնում ռուսական շուկայում հյուրանոցների կառավարումը կամ ֆրանշիզան: Այդ պատճառով, որոշում ենք կայացրել դադարեցնել Ռուսաստանում Marriott International-ի բոլոր գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 100-րդ օրը։