ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Երկու մարդ, որոնցից մեկը՝ երեխա, զոհվել են Մարիուպոլի լողափի տարածքում ռումբի պայթյունի հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։
«Բոլշայա Մորսկայա փողոցում գտնվող ավազե լողափի տարածքում պայթուցիկ առարկայի դետոնացիայի հետևանքով զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը երեխա է»,- նշված է շտաբի Տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել ծովում՝ Մարիուպոլի լողափից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, «Ազովստալի» մոտակայքում: Ենթադրվում էր, որ ական է պայթել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 100-րդ օրը։