ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցելու։ Քննարկվելու է երկկողմ գործակցության խորացման հարցը։ Անշուշտ, խոսքը վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը` Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման պայմաններում»,- այսօրվա ճեպազրույցում ասել է նա։
Զախարովան հավելել է, որ կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, առաջին հերթին կանդրադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակին, կխոսեն նաև սիրիական, լիբիական և ղարաբաղյան կարգավորման, Բալկանների, Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի իրադրության մասին: