Իտալական «Ռոման» վերջնագիր է ներկայացրել Հենրիխ Մխիթարյանին

Հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է ևս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը՝ առաջարկելով 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Իտալական «Ռոման» վերջնագիր է ներկայացրել Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանին՝ պահանջելով այս շաբաթ վերջնական պատասխան տալ պայմանագրի երկարաձգման առաջարկին, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։
Հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է ևս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը՝ առաջարկելով 3,5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Հայ ֆուտբոլիստը բանակցում է նաև Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ, որը պատրաստ է Մխիթարյանի հետ կնքել երկու տարվա պայմանագիր տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով։
«Ինտերը» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, «Ռոման»՝ Եվրոպայի լիգայում։