Արժանի լինեք ՀՀ քաղաքացու կոչմանը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին

ԿԳՄՍ նախարարը շեշտել է, որ շրջանավարտներն են մեր պետության գալիք հենասյուները և անկյունաքարերը և իրենց ենք վստահելու երկրի զարգացման հետագա ապահովումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Այսօրվա շրջանավարտները մեր ապագան են ու պետք է արժանի լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչմանը։ Հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ուղղված իր շնորհավորական ուղերձում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Դուք եք մեր պետության գալիք հենասյուները և անկյունաքարերը, ձեզ է վստահվելու մեր երկրի զարգացման հետագա ապահովումը, դուք եք լինելու Հայաստանի բարօրության երաշխիքը... Զինվե՛ք համբերությամբ, ջանասիրությամբ և հավատով ձեր ուժերի նկատմամբ, որպեսզի արդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների հույսերը, արժանի լինեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչմանը»,–ասել է Դումանյանը:
Նշենք, որ այսօր Վերջին զանգի միջոցառումներով հանրապետության դպրոցներում ավարտվում է ուսումնական տարին։
Այս տարի 12-րդ դասարանն ավարտում են շուրջ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը` ավելի քան 34 հազար 500 շրջանավարտներ:
Շրջանավարտներին մեքենա տրամադրողների համար իրավական հետևանքներ են նախատեսված. ՃՈ