ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, և ԱԽ քարտուղարն այդ համատեքստում բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը:
Կողմերն անդրադարձել են նաև հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդրին:
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մամուլի քարտուղար Բարենտ Լեյթսն ավելի վաղ հայտնել էր, որ Տոյվո Կլաարն այցելելու է նաև Ադրբեջան։