ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության` իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։