4 ժամը լրացավ. ԱԺ արտահերթ նիստը չկայացավ

Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում
Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Նիստին գրանցվել էր 33 պատգամավոր։ Իշխանական խմբակցությունից ներկա էր միայն նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ` անհրաժեշտ քվորում չլինելու հիմնավորմամբ։
Նիստին գրանցվելու համար հատկացված 4 ժամը լրացավ ժամը 20։00-ին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատարկ դահլիճում հայտարարեց. «Հարգելի՛ հայրենակիցներ, 4 ժամը լրացավ, և փաստացի դահլիճում այս պահին պատգամավորներ չկան։ Չկան նաև ընդդիմության պատգամավորները, որոնք նախաձեռնությամբ էին հանդես եկել։ Փաստացի կարող ենք արձանագրել, որ նիստը չկայացավ։ Շնորհակալություն, այսօրվա նիստն էլ` այսպես»։
Ընդդիմությունը շրջափակում է կառավարական առանձնատների երկու մուտքերը
Հիշեցնենք` այսօր 16։00-ին նախանշված ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց 4 ժամով` քվորում չլինելու պատճառով։
Նիստին գրանցվել էր 33 պատգամավոր։ Իշխանական խմբակցությունից ներկա էր միայն նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն` գրանցումը մնում է բաց ու շարունակվում մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ։
4 ժամ անց քվորում չապահովելու դեպքում, նիստը հայտարարվում է չկայացած։
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: