ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ուժեղ քամու հետևանքով քիչ առաջ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցի շենքերից մեկի տանիքի մի մասը պոկվել է։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ուժեղ քամու հետևանքով Երևանի Ուլնեցու փողոցի շենքերից մեկի տանիքի մի մասը պոկվել է
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Նրա խոսքով` տանիքի կտորն ընկնելուց վնասել է հարակից ծառը, տուժածներ չկան։
Վարչական շրջանի աշխատակիցներն արդեն այցելել են տարածք, ուսումնասիրել վնասի չափը։