Տարածաշրջանի անվտանգության հարցերն են քննարկել ՀՀ -ի և ԱՄՆ-ի ռազմական ոլորտի պաշտոնյաները

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը
Երկուստեք հաստատվել է ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: