Ռուս–հայկական կենտրոնը արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման դասընթաց է անցկացրել

Փրկարարները մասնակցում են Ռուս–հայկական կենտրոնի կազմակերպած դասընթացին
ՀՀ ԱԻՆ-իԱրարատի մարզային փրկարարական վարչությունը բարձր է գնահատել վարժանքի արդյունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները դասընթաց են անցկացրել՝ մշակելով փլատակներում վթարափրկարարական աշխատանքների վարման տեխնոլոգիաները:
Կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի կազմում ընդգրկված 40 փրկարարներ:
ԱԻՆ Արարատի մարզային վարչության ղեկավարությունը դրական է գնահատել Ռուս–հայկական կենտրոնի մշակած ծրագիրը։
Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2015 թվականի մայիսին ստորագրված համաձայնագրի հիման վրա։
Հրդեհաշիջում անտառում. ԱԻՆ-ը ցուցադրական հատուկ ուսումնավարժություն է անցկացրել