ՌԴ ԱԳՆ–ն հույս ունի, որ Անկարան Սիրիայում իրավիճակը չի վատթարացնի

Ռուսական կողմը ըմբռնումով է մոտենում սեփական ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների հետ կապված Թուրքիայի մտավախություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Մոսկվան հույս ունի, որ Անկարան զերծ կմնա Սիրիայում իրավիճակի վատթարացմանը նպաստող գործողություններից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։
«Մտահոգություն ապրեցինք նման ուժային գործողությունների մասին հաղորդում ստանալուց հետո։ Հույս ունենք, որ Անկարան զերծ կմնա Սիրիայում առանց այն էլ ոչ հեշտ իրավիճակը վատթարացնելու գործողություններից», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ում նշում են նաև, որ Մոսկվան ըմբռնումով է վերաբերվում «սեփական ազգային անվտանգությանը ՍԱՀ–ի սահմանամերձ շրջաններից սպառնացող վտանգների հետ կապված Թուրքիայի մտավախություններին»։
«Այդ առիթով կարծում ենք, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանին հուսալի անվտանգություն հնարավոր է ապահովել միայն ՍԱՀ–ի ուժային կառույցների զինծառայողներին հարակից գոտում տեղակայելու ճանապարհով», – ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են անցկացնելու երկրի սահմաններին։ ԶԼՄ–ների տվյալներով, դրանք իրականացվելու են Սիրիայի չորս շրջաններում։