«Հայաստանի և Արցախի շուրջ այժմ տեղի են ունենում գործընթացներ, բանակցություններ՝ սահմանազատման ու սահմանագծման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, որոնք լուրջ վտանգի տակ են դնում մեր պետության գոյությունը։ Հայաստանի ներկա իշխանությունները ո՛չ ունակ են բանակցություններ վարելու, ո՛չ էլ շահագրգռված են պահպանելու մեր ազգային շահերն ու արժեքները»,- ասված է Մանուկյանի հայտարարության մեջ։
«Դա կեղծ պատրանք է։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական տեկտոնիկ տարածաշրջանում՝ առջևում սպասվող ցնցումներով, որտեղ սահմանները վերջնական չեն, և ոչ մի փաստաթուղթ չի կարող երաշխավորել խաղաղություն։ Եվ այս իշխանությունը չհիմնավորված ու վտանգավոր շտապողակության պատճառով պատրաստ է զոհաբերել մեր ազգային շահերն ու արժեքները՝ ստեղծելով անվերադարձ կորուստներ և առաջ բերելով նոր մարտահրավերներ»,-նշում է Մանուկյանը։