Նախարարներ և գործարարներ. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 17 քաղաքացիների նկատմամբ

Պատժամիջոցները սահմանվում են Պետդեպարտամենտի և ԱՄՆ-ի առևտրի նախարարության հետ համատեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի նախարարներ Վիտալի Սավելիևի, Մաքսիմ Ռեշետնիկովի, Իրեկ Ֆայզուլինի, փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի, գործարարներ Ալեքսեյ Մորդաշովի և Գոդ Նիսանովի, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի դեմ։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցների ցուցակներում ընդհանուր առմամբ ավելացվել է ՌԴ 17 քաղաքացու անուն։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հավելել է, որ պատժամիջոցները սահմանվում են Պետդեպարտամենտի և ԱՄՆ առևտրի նախարարության հետ համատեղ։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 99-րդ օրը։