Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն

Էդուարդ Թոփչյան
Միջոցառումները նվիրված են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում ելույթ կունենան հայաստանյան երկու երաժշտական խմբեր։
Հունիսի 10-ին Չայկովսկու անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Իսկ հունիսի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում նախատեսված է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը՝ Էդուարդ Թադևոսյանի ղեկավարությամբ։
Միջոցառումները նվիրված են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։