ՄԻՊ-ը 2 դրամաշնորհային ծրագիր է իրականացրել. Գրիգորյանը ներկայացրեց նախորդ տարվա աշխատանքը

Քրիստինե Գրիգորյան
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Բուլղարիայի ԱԳՆ-ից և ՄԱԿ-ից դրամաշնորհ է ստացել նախորդ տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Նախորդ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 22.9 միլիոն դրամի երկու դրամաշնորհային ծրագիր է իրականացրել։ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումներին ասաց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Առաջին ծրագիրը Բուլղարիայի ԱԳՆ-ի կողմից հատկացված դրամաշնորհով է իրականացվել, որի համաձայնագիրը 2019-ին է կնքվել, սակայն կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված` 2021-ին է կյանքի կոչվել։ Առաջին ծրագիրն իրականացվել է ավելի քան 90 տոկոսով»,- ասաց պաշտպանը։

Երկրորդ ծրագրի գումարը հատկացվել ՄԱԿ-ի էր բյուջեից՝ ՄԻՊ գրասենյակի կարողությունների զարգացման համար։ Ծրագիրն իրականացվել է ավելի քան 80 տոկոսով։
Գրիգորյանը հավելեց, որ 2021 թվականին ՄԻՊ-ը Սահմանադրական դատարան է ներկայացրել 12 օժանդակ դիրքորոշում ու 10 դիմում: Բացի այդ, ՄԻՊ գրասենյակ ստացված դիմում-բողոքների աճ է գրանցվել, աճել է նաև «թեժ գծին» ստացված զանգերի թիվը: Սա, ըստ Գրիգորյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ հաստատության հեղինակությունն ավելացել է։
Տատյանա Մոսկալկովան Քրիստինե Գրիգորյանին Մոսկվա է հրավիրել