ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ուկրաինայի կողմից Ռուսաստանի օբյեկտների դեմ սպառազինության օգտագործման դեպքում ՌԴ զինված ուժերին այլ ընտրություն չի մնա, քան ոչնչացնել որոշումներ ընդունելու կենտրոնները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Կիևին համազարկային կայանների մատակարարումը։
Նա պարզաբանել է, թե կոնկրետ որ կենտրոների մասին է խոսքը. մասնավորապես՝ պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 99-րդ օրը։