ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ուկրաինացի զինյալները խաղաղ բնակիչների են պահում Զելենոդոլսկում (Դնեպրոպետրովսկի մարզ)` խոչընդոտելով նրանց վերադարձը Խերսոնի մարզի ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ գտնվող գյուղեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով` քաղաքն ինքնուրույն լքելու փորձերը խստորեն կանխվում են, քաղաքացիներին ֆիզիկական բռնության են ենթարկում, առգրավվում թանկարժեք իրերն ու անձնական ավտոմեքենաները։ Ազգայնականների կողմից արգելափակված բնակավայրերից դուրս գալ հաջողվում է միայն առանձին քաղաքացիների և ավտոմեքենաների։
Միզինցևը հայտնել է նաև, որ անցած մեկ օրվա ընթացքում վտանգավոր շրջաններից 20 270 մարդ է տարհանվել, այդ թվում 3185 երեխա։
Գեներալը հիշեցրել է, որ Ռուսաստանի մարզերում շարունակում է գործել ժամանակավոր տեղավորման ավելի քան 9.5 հազար կետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 99-րդ օրը։