ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հնդկաստանը Հայաստանին 478 մլն դրամի չափով դրամաշնորհային աջակցություն է առաջարկել։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց հավանության տալ դրամաշնորհային աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։
ՀՀ ԱԳՆ-ի ներկայացրած նախագիծն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ գումարը ծախսվելու է ՀՀ համայնքների զարգացման նպատակով։
Դրամաշնորհի կիրարկման ուղղություններն ու շահառուները կորոշակիացվեն հուշագրի ստորագրումից հետո` կողմերի փոխադարձ համաձայնությամբ։