ՀՀ–ում կենսաթոշակների անկանխիկ բոնուսների ծրագրին միայն 3 բանկ է միացել

Տարեց կին
Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Կենսաթոշակառուների անկանխիկ առևտրից տոկոսադրույքների ստացման ծրագրին 3 բանկ է միացել` Հայբիզնեսբանկը, Արդշինբանկն ու ՎՏԲ–Հայաստան բանկը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Շուրջ 560 000 թոշակառուներից 390 000–ն արդեն բանկային քարտերով են իրենց թոշակները ստանում, մնացածը` կանխիկ։ Իսկ 80 000 նպաստառուներից 1000–ն են դեռ բանկային քարտերով ստանում»,– ասաց նախարարը` հույս հայտնելով, որ հուլիսի 1-ից տոկոսադրույքների վերադարձի կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո անկանխիկ ստացողների թիվը կավելանա։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուներն ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։ Ծրագիրը կսկսի գործել հուլիսի 1-ից։
Մարզերում կենսաթոշակների անկանխիկ վճարման հետ կապված կան դժվարություններ. նախկին նախարար