Հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու ԼՂ կարգավիճակը. Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը` Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Արմեն Գրիգորյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք բանակցային գործընթացում հայկական կողմի համար էակա՞ն է ազգերի ինքնորոշման իրավունքը շեշտադրելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք բանակցային գործընթացում հայկական կողմի համար էակա՞ն է ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը շեշտադրելը։ Գրիգորյանը, սակայն, չանդրադարձավ ազգերի ինքնորոշմանը։

«Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրողների անվտանգությունն ու իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և կարծում ենք, որ այս ուղղությամբ աշխատելով էլ կգտնենք ելքը»,-ասաց ԱԽ քարտուղարը։

Հարցին, թե ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» թեզը դեռ պնդո՞ւմ են` Գրիգորյանը պատասխանեց, որ Փաշինյանն ԱԺ-ում արդեն իսկ արձագանքել է դրան։
Խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյանը` սահմանազատման հանձնաժողովում ադրբեջանցիների թվի մասին