Հայաստանը հրաժարվում է ԱՄՆ-ին կենսաբանական նմուշներ տրամադրել

Հայաստանն առաջիկայում նախատեսում է ՀՀ կենսանվտանգության և կենսապահովման ոլորտը կարգավորող համապարփակ օրենք ընդունել, որով հստակ ամրագրվելու է, որ հայկական կողմը որևէ պետության պարտավոր չէ տրամադրել ախտածինների նմուշներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ ԱԻՆ-ի ու ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի միջև 2010թ․-ին ստորագրված «Կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում։
Երևանը և Մոսկվան չեն թույլատրի իրենց տարածքներն օգտագործել բիոլաբորատորիաների համար
Համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված վտանգավոր ախտածինների նմուշներ, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով: Պետք է փոխանցվեն նաև համաճարակաբանական տվյալները:
Հայաստանն առաջիկայում նախատեսում է ՀՀ կենսանվտանգության և կենսապահովման ոլորտը կարգավորող համապարփակ օրենք ընդունել, որով հստակ ամրագրվելու է, որ հայկական կողմը որևէ պետության պարտավոր չէ տրամադրել ախտածինների նմուշներ։
Կենսանվտանգության և կենսապահովման ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում գործընկերների հետ հավասարակշռված քաղաքականության ապահովման նպատակով՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխել համաձայնագրի վերոհիշյալ խնդրահարույց կետը:
«Պատահական» վիրուսներ. Երևանը պետք է վերահսկի արևմտյան բիոլաբորատորիաները
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած այս առաջարկն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ։