Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռում հայտնաբերվել է դրամապանակ, որը վերադարձվել է տիրոջը

«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Դրամապանակը վերադարձրել է ուղևորին ամբողջ պարունակությամբ և համաձայն ընթացակարգի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ֆրանկֆուրտ-Երևան թռիչքի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:
Օդանավակայանից ուղևորներին հորդորում են առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ: