ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Երևանի Պարսեղով փողոցի մի քանի տների տանիքում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր, ժամը 21:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարսեղով փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են մեկհարկանի 3 տան տանիքներ։
***
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։41-ին, մարվել՝ 23:26-ին: