ԵՄ–ն «Սբերբանկը», ինչպես նաև ևս 2 ռուսական և մեկ բելառուսական բանկ անջատել է SWIFT–ից

«Սբերբանկ». Արխիվային լուսանկար
Հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի իրավաբանական տեքստերն այսօր հաստատվել են ԵՄ մշտական ներկայացուցիչների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԵՄ հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է «Սբերբանկի», ևս երկու ռուսական և մեկ բելառուսական բանկի անջատում SWIFT համակարգից։ Այս մասին նշված է ԵՄ խորհրդում նախագահող Ֆրանսիայի պատվիրակության՝ Twitter–ում տարածած հաղորդագրության մեջ։
«Պատժամիջոցները ռուսական երեք բանկերի, այդ թվում «Սբերբանկի», ինչպես նաև բելառուսական մեկ բանկի անջատում են նախատեսում SWIFT համակարգից», – նշված է գրառման մեջ։
ԵՄ մշտական ներկայացուցիչներն այսօր հաստատել են ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի, այդ թվում՝ նավթային արգելքի իրավաբանական տեքստերը։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 99-րդ օրը։