Ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 3-ին

Վերջին անգամ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը կայացել է 2021-ի դեկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հունիսի 3-ին Մոսկվայում կկայանա եռակողմ հանձնաժողովի նիստը տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Նշենք, որ աշխատանքային խումբը, որը հայկական կողմից ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քննարկում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը, մասնավորապես, երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհները Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2021 թվականի հունվարին ընդունված հայտարարության հիման վրա։ Վերջին անգամ այն նիստ է անցկացրել 2021-ի դեկտեմբերին։