ԱՄՆ–ն 10 տարում ավելի քան 110 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանում

Արմերիկյան բազա
ԱՄՆ–ի գործողությունների նպատակը մարտական պատրաստությունն էապես բարձրացնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Առաջիկա 10 տարում ԱՄՆ–ն նախատեսում է Լեհաստանում տարբեր նշանակության ավելի քան 100 ռազմական օբյեկտ կառուցել։ Տեղեկությունը հայտնել է Վարշավայում ԱՄՆ դեսպան Մարեկ Բժեզինսկին, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
Այսօր լեհական Պովիձում, որտեղ տեղակայված է ԱՄՆ–ի մարտական գումարտակային խումբը, սկսել են սպառազինության պահեստ կառուցել։
«Այս հիմնարկեքի արարողությունը ամռանը նախատեսված 8 միջոցառումներից մեկն է։ Առաջիկա 10 տարում նախատեսված է ավելի քան 110 նման օբյեկտ կառուցել», – ասել է Բժեզինսկին։
Դեսպանը հավելել է, որ այս գործողությունների նպատակը մարտական պատրաստությունն էապես բարձրացնելն է։
«Դրանք կլինեն, օրինակ, ուսումնական հաստատություններ, ինչպես նաև ճաշարաններ, զորանոցներ և այլ նշանակության օբյեկտներ», – պարզաբանել է Բժեզինսկին։
Նշենք, որ Լեհաստանում շուրջ 12 հազար ամերիկացի զինծառայող կա։
Ամերիկացի գիտնականները Խարկովում հոգեկան հիվանդների վրա փորձեր են արել. ՌԴ ՊՆ