Զորավան գյուղի ջրամբարում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 31-ին, ժամը 21։46-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Մայիսի 31-ին, ժամը 21։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղում կաթիլային ոռոգման համար նախատեսված ջրամբարում (2-3 մ խորության) նկատվում է պահակի դին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Վ․ Ս․-ի (ծնված 1956 թ․) դին։