Wildberries-ը պատվերների գումարի վայրկենական վերադարձի ծառայություն է գործարկում

Wildberries ընկերությունն առցանց գնորդներին նոր ծառայություն է առաջարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Wildberries ընկերությունը գործարկել է պատվիրված ապրանքի գումարի վայրկենական վերադարձի փորձնական ծառայությունը։

Նշվում է, որ գնորդն ինքնուրույն է որոշում՝ գումարը վերադարձնե՞լ իր բանկային հաշվին, թե՞ թողնել նոր գնումների դիմաց վճարելու համար։

«Օգտատերերը կկարողանան վայրկենապես իրենց հաշվեկշռին ստանալ գումարը, ինչը թույլ կտա նրանց «չսառեցնել» այդ միջոցները՝ մինչև բանկից փաստացի ստացումը, այլ անմիջապես ծախսել դրանք նոր գնումներ կատարելու համար։ Բացի այդ, օգտատերերի համար հնարավորություն ենք ստեղծել ինքնուրույն գումարը փոխանցելու ոչ միայն այն հաշվին, որով կատարվել է վճարումը, այլև բանկային ցանկացած հաշվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Wildberries ընկերությունը Հայաստանում բացել է իր առաջին լոգիստիկ կենտրոնը, ինչը բիզնեսի տեղական ներկայացուցիչներին թույլ է տալիս ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել հարթակում։