«Ողջույն, Հայաստա՛ն». 50 Cent-ն անհամբեր սպասում է երևանյան համերգին

Հայաստանի մայրաքաղաքում ռեփերի համերգը կկայանա հուլիսի 1-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի Sputnik. Հանրահայտ ռեփեր 50 Cent–ը հայ երկրպագուներին ողջունել է Երևանում կայանալիք համերգի առիթով։ Տեսանյութը նա հրապարակել է սոցցանցերում։

«Ողջո՜ւյն, Հայաստա՛ն, ի՞նչ նորություն կա։ Անհամբեր սպասում եմ հայաստանյան ելույթիս։ Բաց չթողնե՛ք»,- ասել է հայտնի երաժիշտը։

Հիշեցնենք, որ համերգը կկայանա հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում։ Այն կանցկացվի HAYA փառատոնի շրջանակում։
Բացի այդ, Երևանում հանդես կգա նաև ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը (հունիսի 25-ին), իսկ հուլիսի 9-ին կկայանա Led Zeppelin Symphonic նախագծի համերգը։ Բոլոր երեք միջոցառումներն էլ կկայանան «Հրազդան» մարզադաշտում։
«Լավ ժամանակ ենք անցկացնելու». 50 Cent-ը խոսել է Երևանում կայանալիք իր համերգի մասին
Ռեփերի (որը նաև դերասան է, գրող, պրոդյուսեր և բռնցքամարտի փրոմոութեր) իրական անունը Քյորթիս Ջեյմս Ջեքսոն III է։ Համաշխարհային ճանաչում նա ստացել է Get Rich or Die Tryin’ և The Massacre ալբոմների թողարկումից հետո։ Նա հաջողության է հասել` վաճառելով դրանք ամբողջ աշխարհում ավելի քան 40 մլն օրինակով։