Ուկրաինայի ԶՈւ-ն փորձել է թունավոր նյութերով կանգնեցնել ՌԴ ԶՈւ–ի առաջխաղացումը. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի ԶՈւ-ն մտադիր է Սումիի շրջանում մեծ հեռահարության ամերիկյան հրթիռային համակարգեր տեղակայել, որ հարվածներ կհասցնի ՌԴ-ի տարածքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի -Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ն փորձել է կանգնեցնել ՌԴ ԶՈւ-ի ուԴԺՀ-ի զորքերի առաջխաղացումը Սևերոդոնեցկի «Ազոտ» ձեռնարկության տարածքում` պայթեցնելով թթվով լի ցիստեռնը, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«2022 թվականի մայիսի31-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ուկրաինայի զինված ուժերի 79-րդ դեսանտա-գրոհային բրիգադի նահանջող ստորաբաժանումների կողմից Սևերոդոնեցկի «Ազոտ» ձեռնարկության տարածքում թունավոր քիմիական նյութերով ցիստեռն (ազոտական թթու) է պայթեցվել։Նպատակն էր կանգնեցնել Ռուսաստանի ԶՈւ-ի և ԴԺՀ-իկազմավորումները՝ քիմիական վարակման գոտի ստեղծելու միջոցով», - ասել է գեներալը:
Նրախոսքով՝ պայթյունից հետո մոտ 1 կմ բարձրությամբ նարնջագույն թունավոր ամպ է բարձրացել։ Այն ներթափանցել է Կամեննայա ու Ռուբեժնոյե բնակավայրեր:
Միզինցևը նաև հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն մտադիր է Սումի մարզի Շոստկա քաղաքում մեծ հեռահարության ամերիկյան հրթիռային համակարգեր տեղակայել, որ հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքին:
Նա նշել է, որ ուկրաինացի ուժայինները հենակետեր են սարքել Կրամատորսկի դպրոցների ու քոլեջի տարածքում, հարակից տարածքում զրահատեխնիկաև խոշոր տրամաչափի հրետանի են տեղակայել։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի վտանգավոր շրջաններից ու Դոնբասի հանրապետություններից օրվա ընթացքում դեպի Ռուսաստան տարհանվել է ևս 18,8 հազար մարդ, այդ թվում՝ 2,6 հազար երեխա: ՌԴ պետական սահմանը հատել է 228 հազար 401 միավոր անձնական ավտոմոբիլային տրանսպորտ, այդ թվում՝ անցած օրվա ընթացքում՝ 3312 միավոր:
2022 թվականիմարտի 2-ից սկսած Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինային առաքվել է 25 հազար 44 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, դեղամիջոցներ ու բժշկական նշանակության արտադրանք:
Ընդհանուր առմամբ անցկացվել է 1087 մարդասիրական ակցիա, այդ թվում՝ անցած օրվա ընթացքում վեցը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Խարկովի ու Խերսոնի մարզերում, որոնց ընթացքում խաղաղ բնակչությանը 391,9 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցվել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 98-րդ օրը։