Ստամբուլում մեքենան մխրճվել է կանգառի մեջ. կա զոհ և վիրավորներ

Շտապօգնություն. Թուրքիա. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունների խմբեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի -Sputnik. Ստամբուլում ավտոմեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
Նշվում է, որ ավտոմեքենան կողաշրջվել է մայրուղու վրա և բախվել ավտոբուսի կանգառին: Վթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 10-ը վիրավորվել են ։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ ծառայությունների խմբեր։ Շտապօգնության խմբերը տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։