ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարվելու Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին։
Մասնավորապես, քարաթափումը կիրականցվի ժամը 10։00-ին, ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ։ Հարկադիր քարաթափում կիրականացվի Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ – /Մ-2/ միջպետական ճանապարհի 93-րդ կիլոմետրին։
Վերոնշյալ ավտոճանապարհը փակ է լինելու երթևեկության համար։