ՌԴ հրետանավորները Ուկրաինայում ամերիկյան հաուբիցների մարտկոց են ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը պատմել է Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության ընթացքի մասին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսիSputnik. Ռուսական հրետանին ոչնչացրել է Ուկրաինային փոխանցված ամերիկյան հաուբիցների մարտկոցը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ոչնչացվել է մինչև 200 ազգայնական, ինչպես նաև 24 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում` 155–մմ Մ777 հաուբիցների մարտկոց, 203–մմ «Պիոն» 2Ս7, «Գրադ» ՀԿՌՀ–ի ԲՄ-21 մարտական մեքենա և զինամթերքի երկու պահեստ», – ասել է Կոնաշենկովը։
Գեներալի խոսքով` հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են 128 կառավարման կետ, հրետանային և ականանետային մարտկոցի 169 կրակային դիրք, ինչպես նաև ուկրաինական զորքերի կենդանի ուժի և ռազմատեխնիկայի 623 կենտրոնացման վայր։
Իրավիճակը արևելքում բարդ է. Զելենսկին` Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Բացի այդ, Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական բանակը ոչնչացրել է դաշտային հրետանու և հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի ավելի քան 5 հազար միավոր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 98-րդ օրը։