Փուչիկներ, ծաղիկներ, փայլող աչուկներ. ընդդիմության այսօրվա ցույցն ու երթը «մանկական» էին

«Դիմադրություն» շարժման երթի առաջին շարքերում այսօր նորածիններն էին, ապա մայրիկներն ու վազվզող փոքրիկները։ Իսկ ոստիկանները փուչիկներով և ծաղիկներով էին։ Այսօր ակցիան դժվար է բողոքի ցույց կոչել։
Sputnik
Ընդդիմության` Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցույցն ու երթը «մանկական» էին` լցված մանուկների ժպիտներով ու ծիծաղով։ Ֆրանսիայի հրապարակում նախ դերասան Հրանտ Թոխատյանն իրեն հատուկ հումորով հեքիաթներ պատմեց արևաշող փոքրիկների համար։ Ապա մանուկները հայրենիքի համար պայքարող իրենց ծնողների հետ Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասան Հանրապետության հրապարակ։

Երեխաների նման բարի, դրական ու գունեղ էր այսօրվա երթը` փուչիկներ, ծաղիկներ, ժպիտներ։ Առաջին շարքում մանկասայլակով մայրիկներն էին։

Այսօր այլ էին նաև երթը հսկող ոստիկանները։ Նրանք մայրիկներին և երեխաներին ծաղիկներ նվիրեցին։ Իսկ այդպիսի գունեղ ու փուչիկաշատ ոստիկանական մեքենա դուք ոչ մի տեղ հանդիպած չեք լինի։
1 / 18

Ֆրանսիայի հրապարակում Հրանտ Թոխատյանը հեքիաթ է պատմում երեխաներին։

2 / 18

Հրանտ Թոխատյանը կատակում է մանուկների հետ։

3 / 18

Փոքրիկը լսում է Թոխատյանի պատմած հեքիաթը։

4 / 18

Փոքրիկ աղջնակը մասնակցում է Երեխաների օրվա ակցիային։

5 / 18

Փոքրիկ գեղեցկուհին ուշադիր լսում է Հրանտ Թոխատյանին։

6 / 18

Երեխաները պատասխանում են Հրանտ Թոխատյանի հարցերին։

7 / 18

Ընդդիմության բողոքի երթի առաջին շարքում այսօր մանկասայլակով մայրերն են։

8 / 18

Ակցիային մասնակից փոքրիկը` ՀՀ դրոշը ձեռքին

9 / 18

«Դիմադրության» երթն այսօր նվիրված է Երեխաների պաշտպանութան միջազգային օրվան։

10 / 18

Ակցիայի փոքրիկ մասնակիցը

11 / 18

Երեխաները մասնակցում են իրենց պաշտպանության օրվան նվիրված երթին։

12 / 18

Երթի ամենափոքրիկ մասնակիցը

13 / 18

Մայրերն ու մանկասայլակով բալիկները` այսօրվա երթին

14 / 18

Փոքրիկը քնել է ընդդիմության երթի ժամանակ։

15 / 18

Ընդդիմության երթը հսկող ոստիկանական մեքենան այսօր ևս տոնական էր։

16 / 18

Փուչիկներով էր նաև ուղեկցող մեքենան։

17 / 18

Երեխաները կավիճներով նկարում են Հանրապետության հրապարակում։

18 / 18

Փուչիկները օդ թողեցին Հանրապետության հրապարակում։