ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվել են հանդիպել մոտ ժամանակներս։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հավելելով, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց։
Նշվում է, որ Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ:
Ղարբաշվիլին Փաշինյանին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և առաջընթաց:
Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը դառնում է 47 տարեկան։
Հիշեցնենք` մայիսի 31-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Կողմերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում, ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: