Ներքին Չարբախն ինձ համար եղել և մնում է աշխարհի կենտրոնը. Արթուր Աբրահամ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում Երեխաների պաշտպանության օրը տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հիմնած այգու բացման հանդիսավոր արարողությունը։
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր մանկության բնակավայրում այգի է հիմնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում Երեխաների պաշտպանության օրը տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հիմնած այգու բացման հանդիսավոր արարողությունը: Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արթուր Աբրահամի մամուլի պատասխանատու Սիրան Գրիգորյանը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում Երեխաների պաշտպանության օրը տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հիմնած այգու բացման հանդիսավոր արարողությունը։
«Իմ մանկությունն անցել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի այս հրաշալի թաղամասում՝ Ներքին Չարբախում: Հետագայում մեծ ու շքեղ քաղաքներ շատ եմ այցելել, սակայն Ներքին Չարբախն ինձ համար եղել և մնում է աշխարհի կենտրոնը՝ իմ սրտի բնակավայրը, իմ մանկության քաղցր հիշողությունների վկան, ինչպես նաև իմ և ձեր վաղվա լուսավոր, երջանիկ օրերի անբաժան մասը»,- ասել է Արթուր Աբրահամը։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում Երեխաների պաշտպանության օրը տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հիմնած այգու բացման հանդիսավոր արարողությունը։
Հավելենք, որ զբոսայգին ունի խաղահրապարակ` կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ։ Բացօթյա մարզումների համար նախատեսված մարզասարքեր կան, և ողջ տարածքն ապահոված է անվճար wifi-ով:
Արթուր Աբրահամն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել այգու բացման արարողության մասին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռան սկզբին բռնցքամարտիկը հայտնեց այգու կառուցման մասին։