ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ Լիոն այցելած պատվիրակությանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության տարբեր ոլորտների դեմ առավել արդյունավետ պայքարելու, Ինտերպոլի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու հարցեր։
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ Լիոն այցելած պատվիրակությանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը։
© Photo : official site of the Police of RA
Վահե Ղազարյանը հատկապես կարևորել է համագործակցությունը կիբեռհանցավորության, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի հանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։
Այցի ընթացքում Ինտերպոլի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են Ինտերպոլի «INSIGHT» վերլուծական ծրագիրը, համացանցի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության, կիբեռհանցավորության դեմ պայքարի մանրամասները և այլն։ Առանձնահատուկ քննարկման թեմա է եղել նաև Ինտերպոլի անդամ որոշ երկրների կողմից Ինտերպոլի խողովակները քաղաքական նպատակներով օգտագործելու և միջազգային հետախուզում հայտարարելու փորձերը։
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ Լիոն այցելած պատվիրակությանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը։
© Photo : official site of the Police of RA
Հայկական պատվիրակությունը բարձր է գնահատել Ինտերպոլի գործող մեխանիզմներն ու գործիքակազմը և հույս հայտնել, որ այսուհետ ևս Ինտերպոլը զերծ կմնա տարբեր երկրների կողմից Ինտերպոլի ուղիները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձից։
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ Լիոն այցելած պատվիրակությանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը։
© Photo : official site of the Police of RA
Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին հրավիրել է Հայաստան։ Իր հերթին գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ոստիկանության պետի գլխավորությամբ կմասնակցի 2022 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ նստաշրջանին։