ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի -Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է այցելել Թուրքիա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ ՌԴ ԱԳՆ այցի ամսաթիվը կհրապարակի ավելի ուշ։
«Նախարարի շփումները նախապես ծրագրվում են։ Այցի ամսաթվի մասին կհայտնեն արտգործնախարարությունից»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լավրովի այցը Թուրքիա նախատեսված է հունիսի 8-ին: