ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորին տեսակցության գնացած անձը թմրանյութ է փոխանցել նրան։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձը:
Վերջինիս մոտից հայտնաբերվել է հագուստում թաքցված փաթեթ։ Դրանում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, փաթեթների հետ միասին 19,3 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։ Հայտնաբերվել են նաև դարչնագույն և սպիտակ, փոշենման զանգվածներ՝ փաթեթների հետ միասին ՝ 1 և 2,4 գրամ քաշերով: