Հստակ փոխըմբռնում չկա. Պեսկովը` ՌԴ - Ուկրաինա - ՄԱԿ հանդիպման մասին

Պեսկովը մեկնաբանել է նաև Թուրքիա ՌԴ նախագահի այցի հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի պատվիրակությունների ստամբուլյան հանդիպման վերաբերյալ համաձայնություն չկա։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ ամենի համատեսքտը բնականաբար մեկն է։ Այո, իսկապես, այստեղ անուղղակիորեն բոլոր իրադարձությունները փոխկապակցված են։ Սակայն նման հանդիպման վերաբերյալ հստակ համաձայնություն չկա», – ասել է Պեսկովը, պատասխանելավ այն հարցին, թե արդյոք ՌԴ արրտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը կապված է Ստամբուլում Ռուսաստան–Ուկրաինա–ՄԱԿ ձևաչափով հանդիպում անցկացնելու առաջարկի հետ։
Պեսկովը մեկնաբանել է նաև Թուրքիա ՌԴ նախագահի այցի հարցը։
«Նման հրավեր կա, ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով», – ասել է նա։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Թուրքիայում «առաջիկա օրերին» սպասում են նախագահ Էրդողանի հրավերով Պուտինի այցին` բարձր մակարդակով գործնական հանդիպում անցկացնելու համար։