Հայաստան 3 անգամ շատ զբոսաշրջիկ է եկել, քան նախորդ տարի. Քերոբյանը թվեր ներկայացրեց

Երևան
Վահան Քերոբյանը հայտնեց, որ զբոսաշրջիկների հոսք ունենք ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Իրանից, եվրոպական երկրներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Այս տարվա առաջին չորս ամիսների տվյալներով` 3 անգամ շատ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան նախորդ տարի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` նշելով, որ հունվար–ապրիլ ժամանակահատվածում արդեն 355 000 զբոսաշրջիկ է Հայաստան եկել։
«Նախորդ տարվա առաջին չորս ամիսներին 123 000 զբոսաշրջիկ է եկել, ամբողջ տարվա ընթացքում` 355 000, և զբոսաշրջիկների հոսքը եղավ տարվա երկրորդ կեսին։ Զբոսաշրջության ոլորտը բավական առույգ է, և զբոսաշրջիկների հոսք ունենք ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Իրանից, եվրոպական երկրներից»,–ասաց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի մոտ 3 միլիարդի ներդրումներ են արել զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների վրա` 2020-ի մեկ միլիարդի համեմատ։ Քերոբյանը նշեց` հաջորդ տարի էլ ծրագրում են խոշոր ներդրումներ անել այս ոլորտում։
5 երկիր ու 4 ուղղություն. որ երկրներից ու ինչի համար են Հայաստան գալիս զբոսաշրջիկները